ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ
Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնեցրել են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը՝ ուկրաինական պատերազմին մասնակցելու համար։ Այս մասին X-ի (Թվիթեր) էջում հայտնում է ԵՄ Խորհրդում Իսպանիայի նախագահությունը։

«Այսօր ԵՄ դեսպանները պայմանավորվել են սահմանափակող միջոցներ սահմանել՝ հաշվի առնելով Բելառուսում տիրող իրավիճակը և Բելառուսի ներգրավվածությունը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային։ Այս միջոցառումները նախատեսում են ցուցակներում ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդգրկում»,- ասվում է հաղորդագրության մեջ։