Խորվաթիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համարում է Հարավային Կովկասում կայունության նշանակալի քայլ

Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, այն համարելով Հարավային Կովկասում կայունության և հաշտեցման նշանակալի քայլ:


Այս մասին նշված է Խորվաթիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:


«Մենք ողջունում ենք երկու կողմերին երկխոսության և խաղաղ կարգավորման իրենց հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում ընդլայնված համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և երկարաժամկետ բարգավաճման համար»,-նշված է գրառման մեջ: 


Խորվաթիայի ԱԳ նախարարությունը նաև հավելել է, որ որպես միջազգային իրավունքի և հակամարտությունների դիվանագիտական ​​ճանապարհով լուծման ուժեղ ջատագով՝ Խորվաթիան հավատարիմ է մնում՝ աջակցելու բոլոր ջանքերին, որոնք նպաստում են արդար և տևական խաղաղությանը: