Հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ. Նիդերլանդների ԱԳ նախարար

Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը շնորհավորել է Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի կապակցությամբ:


«Շատ հուսադրող է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրին այս նշանակալի քայլի կապակցությամբ։ Չնայած մարտահրավերները մնում են, պայմանագրի ստորագրումը հասանելի է»,- գրել է արտգործնախարարը: