«Զգուշավոր լավատես ենք». Մայք Ուոլցը՝ ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հեռանկարների մասին

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը «զգուշավոր լավատեսությամբ» է գնահատում ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հեռանկարները։


«Ես չեմ պատրաստվում որևէ բան հայտարարել կամ ինչ-որ բանի մասին խոսել ազգային հեռուստատեսությամբ և հաստատ՝ նախագահից ոչ առաջ: Բայց մենք զգուշավոր լավատեսություն ունենք»,- ասել է Ուոլցը։


Նրա խոսքով՝ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը իրենց պահանջները կունենան, «և, իհարկե, երկու կողմերն էլ պետք է գնան փոխզիջոիմների»։


Ես խոսել եմ իմ գործընկերոջ՝ (ԱՄՆ նախագահի) հատուկ բանագնաց (Սթիվ) Ուիթկոֆի հետ, որն այնտեղ էր և մեզ տեղեկատվություն է բերել, որպեսզի մենք կարողանանք գնահատել դա, իսկ նախագահ Թրամփը որոշում կայացնել հաջորդ քայլերի վերաբերյալ։