Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արած համապատասխան հայտարարությունները Խաղաղության համաձայնագրի և միջպետական հարաբերությունների հաստատման նախագծի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ասվում է ԵՄ կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Հայտարարության
մեջ նշվում է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների
կարգավորման գործընթացին և պատրաստ է լրացուցիչ աջակցություն ցուցաբերել։
«Մենք բարձր ենք գնահատում վերջին մի քանի տարիներին երկու կողմերի համառ աշխատանքը այս ուղղությամբ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հանրության մասնակցությամբ։ Համապատասխան հայտարարությունները վճռական քայլ են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ճանապարհին։ Կարևոր է պահպանել այս իմպուլսը և ապահովել այս գործընթացի սահուն ավարտը՝ երկու կողմերի նույն հեռատես և փոխզիջումային մոտեցմամբ»,- նշված է հայտարարության մեջ։