«Լուրերը հուսադրող են». Գերմանիան Երևանին և Բաքվին կոչ է անում ստորագրել խաղաղության պայմանագիրը

Գերմանիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ բանակցությունների ավարտը, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը։


Նրա խոսքով՝ ձեռք բերված առաջընթացը հակամարտության երկարաժամկետ կարգավորման հույս է տալիս։


«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի մասին լուրերը հուսադրող են։ Տասնամյակների պատերազմից հետո կայուն խաղաղությունն իրականություն է դարձել: Սա կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Կոչ եմ անում երկու կողմերին ստորագրել համաձայնագիրը»,- գրել է Բերբոկը «X» սոցիալական ցանցում։