Նարեկ Մկրտչյանն ու Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել են Եվրասիա խմբի «Գլոբալ հարաբերությունների» ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրենի հետ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Որպես ՔՊ կուսակցության արտաքին կապերի պատասխանատու՝ ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի հետ Նյու Յորքում հանդիպել ենք Եվրասիա խմբի «Գլոբալ հարաբերությունների» ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հաննային։


Քննարկել ենք համագործակցության հնարավորությունները և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։