Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ողջունել է երեկ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները:
«Ողջունում ենք Ջիդդայից նորությունները
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ՝
ներառյալ հրադադարի մասին համաձայնագրի, հետախուզական տվյալների փոխանակման և
ԱՄՆ-ի կողմից օգնության վերականգնման առաջարկները անվտանգության ոլորտում: Սա
դրական իրադարձություն է, որը կարող է քայլ լինել Ուկրաինայի համար համապարփակ,
արդարացի և կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։
Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է»,- գրել
է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով՝ իր
գործընկերների հետ միասին ԵՄ-ն պատրաստ է կատարել իր լիարժեք դերը առաջիկա խաղաղության
բանակցություններում։