ԱՄՆ-ը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության նախագահ Գուբադ Իբադօղլուի կալանավորմանը։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Գուբադ Իբադօղլուի կալանավորմանը... Միացյալ Նահանգները, ինչպես նախկինում, խստորեն հետևում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի առաջընթացին»,- ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում պաշտպանել իր քաղաքացիների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի, իրավունքները և հիմնարար ազատությունները՝ համաձայն Ադրբեջանի Սահմանադրության և միջազգային պարտավորությունների»,- հավելել է Միլլերը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան իր տնից ձերբակալվել է տնտեսագիտության պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն։ Նա վերջին տարիներին բնակվում էր Լոնդոնում և աչքի է ընկնում իր ընդդիմադիր հայացքներով ու ելույթներով։ Իբադօղլուն վերջերս էր վերադարձել Ադրբեջան։