Մասկը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել «ուկրաինացի 10 խոշոր օլիգարխների» նկատմամբ

Միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությունը, առաջարկել է պատժամիջոցներ կիրառել «ուկրաինացի 10 խոշորագույն օլիգարխների» նկատմամբ։


«Պատժամիջոցներ կիրառեք ուկրաինացի 10 խոշորագույն օլիգարխների, հատկապես Մոնակոյում առանձնատներ ունեցողների նկատմամբ, և դա անմիջապես կդադարի։ Սա է փազլի բանալին»,- գրել է Մասկը: