Պուտինը գործում է Ստալինի մեթոդներով՝ ոչնչացնելով սննդամթերքը Ուկրաինայում: Այսպես է մեկնաբանել Օդեսայի մարզի հարավում գտնվող գետային նավահանգիստների վրա այսօրվա հարձակումը BILD-ի ռազմական վերլուծաբան Յուլիան Ռյոպկեն։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Ռուսաստանը շարունակում է հետևողական հարձակումները Ուկրաինայի պարենային ենթակառուցվածքի վրա։ Անցած գիշեր նա հարձակվել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող նավահանգստի վրա՝ կրկին թիրախում ունենալով հացահատիկի ոչնչացումը։ Պուտինն իր տխրահռչակ Կարմիր ահաբեկչությամբ գնում է Ստալինի հետքերով»,- գրել է Ռյոպկեն։