Պատերազմը կավարտվի 2024-ի ամռանը՝ Կիևի հաղթանակով. 2023-ի օգոստոսին ուկրաինացի օդաչուները կսկսեն սովորել կառավարել ամերիկյան F-16-ները. Ուկրաինայի պաշտպանության նախարար
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովին ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի Կիևի հաղթանակով, որից հետո երկիրը կհրավիրվի դաշինք։
Ռեզնիկովը հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գագաթնաժողովը, որը կանցկացվի 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում, հոբելյանական է լինելու. այնտեղ կնշվի ՆԱՏՕ-ի ստեղծման 75-ամյակը։
«Ով գիտի, գուցե այդ օրը շատ կարևոր դառնա Ուկրաինայի համար»,- հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ սա «միայն կանխատեսում է»։
Ռեզնիկովը պարզաբանել է, որ երկիրը չեն ընդունի ՆԱՏՕ-ի կազմում, քանի դեռ լայնամասշտաբ պատերազմ է ընթանում՝ չնայած այն բանին, որ Ուկրաինայի զինված ուժերը հիմնականում համապատասխանում են դաշինքի պահանջներին։ Նա խոստացել է, որ Ուկրաինան կշարունակի իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը նաև հայտնել է, որ ուկրաինացի օդաչուները 2023 թվականի օգոստոսին կսկսեն սովորել կառավարել ամերիկյան F-16 ինքնաթիռները, իսկ 2024 թվականի գարնանը այդ ինքնաթիռները հավանաբար կհայտնվեն Ուկրաինայի երկնքում։