Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում ափսոսանք է հայտնել Սպիտակ տանը ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ ունեցած բանավեճի կապակցությամբ։
«Ուրբաթ օրը մեր հանդիպումը չանցավ այնպես, ինչպես պետք է, ես ափսոսում եմ, որ դա տեղի ունեցավ», - գրել է Զելենսկին:
Նա հայտարարել է նաև Ուկրաինայի պատրաստակամության մասին՝ որքան հնարավոր է շուտ սկսել բանակցությունները՝ հակամարտությունը կարգավորելու համար։
Բացի այդ, Զելենսկին նշել է, որ պատրաստ է ընդերքի հանածոների վերաբերյալ գործարք կնքել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով։