Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կա զոհ

Գերմանական Մանհայմ քաղաքում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:


Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել են, նրանց վիճակը գնահատվում է ծանր։


Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում անցկացվող տոնավաճառում։


Տեղեկություններ են հաղորդվում վարորդի ձերբակալության մասին։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: