Թուրքիան 2024 թվականին չի դառնա Եվրամիության անդամ, ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ նշելով, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը «տարիներ է պահանջում, ոչ թե ժամեր»։
Ստանոն նաև ասել է, որ Եվրամիությունը առայժմ պատրաստ չէ Թուրքիային առանց վիզայի ռեժիմ տրամադրել։ «Վիզային ռեժիմի ազատականացման որոշումն ընդունվում է անդամ երկրների կողմից այն բանից հետո, երբ երկիրը կատարում է բոլոր անհրաժեշտ չափորոշիչները, որոնք ներառում են մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները»,- նշել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է շատ մոտ ապագայում համաձայնել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն դրա դիմաց ցանկանում է Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացի ակտիվացում։