Ռուսաստանի «մեծ ցանկությունը», որ Ուկրաինան չդառնա ՆԱՏՕ-ի անդամ, համընկնում է ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների տեսլականի հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայում կայացած մամուլի ասուլիսում։
Ուկրաինայի
նախագահն ընդգծել
է, որ Ուկրաինան պետք է իմանա, թե իրականում ումից սպասել անվտանգության
երաշխիքներ, ով կարող է դրանք տալ և ով իրականում կտրամադրի դրանք։ «Խոսքը ոչ
միայն բարի կամքի, այլ նաև երկրի հզորության մասին է: Այս երաշխիքներն անհրաժեշտ
են, որպեսզի այս սարսափելի պատերազմի կրկնության հնարավորություն չլինի։ Եվ ոչ թե
այն պատճառով, որ մենք վախենում ենք ռուսական բանակից, որ նա մեզ օկուպացիայի
կենթարկի, այլ որովհետև ցանկացած պատերազմում կրկին կլինեն զոհեր, մեծ քանակությամբ
զոհեր։ Եվ մենք դա չենք ուզում»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ այսօր Եվրոպան, ՆԱՏՕ-ի երկրները և ԱՄՆ-ը
կարող էին Ուկրաինային տալ հավատ անվտանգության ուժեղ երաշխիքների նկատմամբ,
հավատ, որ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. «Բայց այսօր մենք նման աջակցություն
չենք լսում ԱՄՆ-ից։ Գիտենք, որ նրանք և մի քանի այլ եվրոպացի գործընկերներ չեն
աջակցում ՆԱՏՕ-ին մեր անդամակցությանը։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի մեծ
ցանկությունը համընկնում է այս արդյունքի հետ»։