Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության կարելի է հասնել միայն Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների միջոցով։
Երեքշաբթի երեկոյան Մակրոնը X սոցիալական ցանցում հայտնել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ հեռախոսազրույցի մասին, որում նրանք քննարկել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, ինչպես նաև պայմանավորվել են հունիսին Բրազիլիայի առաջնորդի Ֆրանսիա կատարելիք այցի մասին։
«Մենք կիսում
ենք այն համոզմունքը, որ Ուկրաինայում խաղաղությունը հնարավոր է միայն
բանակցությունների միջոցով, որոնք կմիավորեն Ռուսաստանին և Ուկրաինային նույն
սեղանի շուրջ։ Խաղաղությունը հնարավոր է, և միջազգային հանրությունը պետք է
մոբիլիզացվի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։