Ղրիմի կամրջի վրա հարձակումների վերաբերյալ որոշումները կայացվում են ուկրաինացի պաշտոնյաների և զինվորականների կողմից «ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների և քաղաքական գործիչների անմիջական մասնակցությամբ», հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կիևի ռեժիմը ահաբեկչական է և ունի միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորման բոլոր նշանները, այս ռեժիմի ղեկավարությունն իրականացնում են Վաշինգտոնն ու Լոնդոնը»,- գրել է Զախարովան իր Telegram-ում։