ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հրավեր է փոխանցվել մասնակցելու Մոսկվայում Հաղթանակի օրվա միջոցառումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ցանկանում եմ նշել, որ մի քանի ամսից բոլոր ռուսները նախկին
Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին կնշեն Հայրենական մեծ պատերազմում
հաղթանակի 80-ամյակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հրավեր է
փոխանցվել՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք տոնական միջոցառումներին»,- հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը։
Նա արժեքավոր է համարում այն, որ
Ռուսաստանին ու Հայաստանին, ինչպես նախկինում, միավորում է հարգանքը Խորհրդային
Միության ժողովուրդների սխրանքի հիշատակի հանդեպ։
Մեր ընդհանուր հաղթանակի վրա աճող
հարձակումների պայմաններում դա հատկապես կարևոր է, նշել է Կոպիրկինը։