ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցություններում «առաջընթաց» կա, սակայն հրաժարվել է ներկայացնել Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ինչ-որ մանրամասներ, հայտնում է Reuters-ը։
Լրագրողների հետ զրույցում, որոնք նրան ուղեկցում էին Սուպերբոուլ
իր ճամփորդության ժամանակ, Թրամփը հասկացրել է, որ խոսակցություն է ունեցել
Պուտինի հետ։ Նա, սակայն, այդ զրույցի մանրամասները չի բացահայտել։ «Ես ակնկալում
եմ, որ մենք դեռ շատ խոսակցություններ կունենանք։ Մենք պետք է վերջ տանք այս
պատերազմին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը կապ է պահպանում և
Ռուսաստանի, և Ուկրաինայի հետ։ «Մենք բանակցություններ ենք վարում երկու կողմերի
հետ»,- ասել է նա։
«Ես իսկապես հավատում եմ, որ առաջընթացի ենք հասնում: Մենք
ցանկանում ենք դադարեցնել պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- ասել է նա։