Լիբանանը նոր կառավարություն ունի, կա մեկ հայ նախարար

Լիբանանի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Մահմուդ Մաքիան այսօր հայտարարել է 24 նախարարներից կազմված նոր կառավարության հաջորդ կազմը՝ վարչապետ Նաուաֆ Սալամի գլխավորությամբ, հայտնում է Ազգային լրատվական գործակալությունը։



Հայազգի Նորա Բայրաքթարյանը Լիբանանի նոր կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնը։


Հիշեցնենք, որ Լիբանանի նախկին կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական էր տվել՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով։