«Փյունիկ»-ն ընկերական հանդիպում կանցկացնի «Զենիթ»-ի հետ

«Փյունիկը» ձմեռային ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում կանցկացնի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։


Աբու Դաբիում ընթացող մարզական հավաքի շրջանակում մրցող թիմերը միմյանց կհանդիպեն փետրվարի 11-ին` Երևանի ժամանակով 12։00-ին։


Նույն օրը երեկոյան «Զենիթը» կմրցի նաև Մոսկվայի «Սպարտակի» հետ։


Իսկ այսօր «Փյունիկը» երկրորդ անգամ կմրցի «Ուրալի» հետ։