Տիգրան Ավինյանը COP17-ի շրջանակում հանդիպել է Կալիի քաղաքային խորհրդի նախագահի հետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը COP17-ի շրջանակում մասնակցել է «Քաղաքային կառավարումը բնության և կլիմայի ոլորտում․ ֆինանսական բաղադրիչի քննարկումը՝ Կալիի և Երևանի փորձի համատեքստում» զրույցին՝ Կոլումբիայի Կալի քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Դանիելա Պլասա Սալդառիագայի հետ։


Քննարկվել է COP-ը հյուրընկալող քաղաքների միջև շարունակական համագործակցության կարևորությունը։


«Կալիում ընդգծվել է տեղական ինքնակառավարման մարմինների ձայնն ավելի լսելի դարձնելու անհրաժեշտությունը, ինչին Երևանը՝ որպես COP17-ը հյուրընկալող քաղաք, լիովին սատարում է։ Քաղաքներն են համագործակցությունների ձևավորման, ֆինանսավորման ներգրավման և առկա խնդիրների լուծման առաջնագծում»,- նշել է Տիգրան Ավինյանը։


Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող են քաղաքները տեղական բիզնեսին, ֆինանսական կառույցներին և քաղաքացիական հասարակությանը ներգրավել քաղաքային ծրագրերի իրականացման գործում՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքն արդեն իսկ մասնավոր-համայնքային համագործակցության հաջողված փորձ ունի, որը շարունակվելու և զարգացվելու է։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանի դերն այդ կողմերին համախմբելն ու համագործակցության հստակ կանոններ սահմանելն է։