Ռուսաստանն անճարությունից էժան «ղարիբ-մարիբ օպերացիաներով» է ուզում մեզ ցավեցնել

ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարված Կոնստանտին Զատուլինը Բաքվում «Россотрудничество»-ի փակման առիթով նշել է, թե. «ԼՂ-ից հետո Ադրբեջանի համար Ռուսաստանի կարիքը վերացել է... Նրանք Թուրքիայի դաշնակիցներն են և իրենց շահերի հետ միասին առաջ են տանում թուրքական շահերը Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում»:


Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։


«1920 թվականի դեկտեմբերի 5-ին թե 6-ին, երբ ՀՀ-ն օկուպացրին թուրքի օգնությամբ և աղասիխանջյանների դավաճանությամբ հարցը լուծեցին, Չիչերինը նամակ է գրում Լենինին. նամակի տեքստը հրապարակվել է, որտեղ ասում է Լենինին. «Լսի, մենք Սյունիքը, Զանգեզուրը, ինչ որ այսօր Նախիջևանի և Ադրբեջանի արանքում կա, մենք պարտավոր ենք դա ադրբեջանցիներին չտալու և պահելու։ Ասում է՝ ինչի համար։ Նա էլ ասում է՝ որովհետև մեր նեղ օրվան Զանգեզուրը կամ Սյունիքը կպահեն՝ փրկելով իրենց, փրկելով նաև մեզ։ Պուտին կոչվածը, իր տուպոյ դուգիններով և Զատուլին ֆոկուսնիկներով, խախտեց Ռուսաստանի այդ կանոնը»,- ասաց Լևոն Շիրինյանը։


Նա նշեց, որ Ալիևի շրջադարձի իմաստն այն է, որ ուզում է պոկվել Ռուսաստանից, իր հաշվով Ղարաբաղը «լմնցրեց», հայության հետ հարցը փակեց, բայց ընկավ փոսը, մեղադրվում է էթնիկ զտման և մյուս հանցագործությունների համար, որ կատարել է բազմաթիվ պարագաներով, բայց նաև հանրապետականների ներկայությամբ՝ քրիստոնեական քաղաքակրթության դեմ պատերազմ մղելով։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան