Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանին, որով նա պատժամիջոցներ է սահմանել Հաագայում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ:
«Նիդեռլանդները ցավում է ՄՔԴ-ի դեմ
պատժամիջոցներ սահմանելու համար։ Այս դատարանի աշխատանքը կարևոր նշանակություն
ունի անպատժելիության դեմ պայքարում։ Մեր երկիրն ունի ամուր հեղինակություն և
պատասխանատվություն որպես կարևոր միջազգային իրավական ինստիտուտներ ընդունող երկիր:
Նիդեռլանդներն ակտիվորեն նպաստում է
միջազգային իրավակարգի ու բազմակողմ համագործակցության ամրապնդմանը և բարեխղճորեն
կկատարի իրականացման համար պարտադիր միջազգային իրավական և պայմանագրային
պարտավորությունները»,- գրել է Նիդեռլանդների ԱԳ նախարարը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Թրամփը հրաման
է ստորագրել ՄՔԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ Վաշինգտոնի և նրա
դաշնակիցների՝ ներառյալ Իսրայելի դեմ գործողությունների համար։ Միացյալ Նահանգները
կարող է կիրառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ունեցվածքի, ակտիվների
արգելափակումը, ՄՔԴ-ի անդամների, ինչպես նաև նրանց ընտանիքների մուտքի արգելքը
Միացյալ Նահանգներ: