Կառավարությունը մտահոգված է ԶՄՊԿ-ում վիճակով, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների վրա. Պապոյան

«Բնականաբար մտահոգված ենք, որովհետեև եթե Հայաստանի էկոնոմիկայի առաջատարը մեկ շաբաթ չի աշխատում, այն ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլի վերաբերյալ կոմբինատի բաժնետոմսերի 22 % տնօրինող կառավարության գործողությունների մասին հարցին։


Նախարարը կարծում է, որ այն արհմիության և հանքարդյունաբերական համալիրի ղեկավարության, աշխատակիցների տիրույթում գտնվող հարց է․  «էկոնոմիկայի նախարարություն շահագրգռված է, որ մեկ օր շուտ վերսկսվի հանքարդյունաբերական գործունեությունը։ Կոմբինատի բաժնետերը ՀՀ քաղաքացին է և  դրա արդյունքում արդեն 33 մլրդ դրամ է մուտք գործել պետական բյուջե»։