Սիրիայի նոր ղեկավարը Էրդողանի հրավերով ժամանել է Թուրքիա

Թուրքիայի նախագահն ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահին: Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ Ահմեդ Ալ Շարաայի գլխավորած պատվիրակությունն Անկարա է մեկնել Ռեջեփ Էրդողանի կողմից Դամասկոս ուղարկված նախագահական ինքնաթիռով՝ որպես բարեկամական ժեստ:


Նշվում է, որ երկու երկրի ղեկավարների հանդիպման օրակարգում է համատեղ պաշտպանական պայմանագիրը, ըստ որի՝ Սիրիայում կարող են թուրքական ռազմաբազաներ տեղակայվել։


Համաձայնագիրը նաև թույլ կտա Թուրքիային օգտագործել Սիրիայի օդային տարածքը ռազմական նպատակներով և առաջատար դեր ստանձնել սիրիական նոր զինված ուժերի պատրաստման գործում։