Վստահ եմ, որ միասնական ջանքերով կշարունակենք հարստացնել հայ-արգենտինյան փոխգործակցության օրակարգը` ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին՝ Անկախության տոնի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Հայ-արգենտինյան դիվանագիտական հարաբերությունների ավելի քան երեսնամյա պատմության ընթացքում մեզ հաջողվել է ամրապնդել միջպետական կապերը, մեր երկրների ու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված ջերմ, բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը: Վստահ եմ, որ միասնական ջանքերով կշարունակենք հարստացնել հայ-արգենտինյան փոխգործակցության օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով և նախաձեռնություններով` ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության», - ասված է ուղերձում։