Սլովակիայում բողոքի ցույցեր են սկսվել վարչապետ Ֆիցոյի և նրա կառավարության դեմ

Սլովակիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում գործող վարչապետ Ֆիցոյի և նրա կառավարության դեմ։



Ցուցարարների կարգախոսն է՝ «Սլովակիան Եվրոպա է»։ Այս մասին հայտնում է տեղական Aktuality հրատարակությունը։



Սլովակիայում Ֆիցոյի կառավարության դեմ բողոքի ցույցեր են կազմակերպում «Ուկրաինայի խաղաղություն» նախաձեռնությունը և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները։ Զուգահեռաբար բողոքի ակցիաներ են ընթանում Լեհաստանում, Գերմանիայում, Չեխիայում և Իռլանդիայում։



Ցույցերին մասնակցում են հազարավոր մարդիկ, Կոշիցեյում լրատվամիջոցները հաշվել են 15 հազար մասնակից։