Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայտնի են դարձել հունվարի 19-ին Լոս Անջելեսում կայացած UFC 311-ի մասնակիցների հոնորարները, հաղորդում է Sporty Salaries-ը:
Թեթև քաշային կարգի չեմպիոնությունը չորրորդ անգամ պաշտպանած դաղստանցի Իսլամ Մախաչևը միայն մենամարտելու համար ստացել է 1 միլիոն դոլար, 100 հազար` հաղթանակի, 42 հազար` հովանավորչության և 2,5 միլիոն` հեռարձակումներից:
Ի դեպ, գոտու համար մենամարտում հայ մարտիկ Արման Ծառուկյանին փոխարինած բրազիլացի Ռենատո Մոյկանոն էլ վաստակել է 1,3 միլիոն դոլարից ավելի:
Հիշեցնենք, որ Մախաչևն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր Մոյկանոյին: Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով էր հրաժարվել տիտղոսային մենամարտից: