«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը 22-ամյա պաշտպանի հետ

Կատալոնական «Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը թիմի երիտասարդ պաշտպան Ժերար Մարտինի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:


22-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը:


Հիշեցնենք, որ Ժերար Մարտինն ընթացիկ մրցաշրջանում կապտանռնագույնների կազմում անցկացրել է 18 հանդիպում և դարձել է 2 ասիստի հեղինակ: