Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. Բաքվի փողոցները կաթվածահար են՝ մեքենաների և մարդկանց բազմությունից
Բաքվի փողոցները կաթվածահար են՝ մեքենաների և մարդկանց բազմությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Երևանի ժամանակով 00.01-ին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում:

APA գործակալությունը, վկայակոչելով հանրապետական սեյսմոլոգիական ծառայությունը, հայտնում է, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են ինչպես Բաքվում, այնպես էլ Ադրբեջանի այլ շրջաններում։

Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հանրապետության բնակիչները երկրաշարժ են զգացել, որը տեղի է ունեցել Դերբենտից 100 կիլոմետր հեռավորության վրա։ Մագնիտուդը 5,9 է։