Ցանկանում եմ ևս մեկ անգամ տիտղոսային մենամարտ ստանալ. Արման Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը MMA-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է մի քանի մրցակիցների հետ հանդիպել՝ կրկին տիտղոսային մենամարտի իրավունք ստանալու համար։



«Ցանկանում եմ ևս մեկ անգամ տիտղոսային մենամարտ ստանալ։ Պատրաստ եմ մենամարտել Մայքլ Չենդլերի և Չարլզ Օլիվեյրայի հետ։ Երկուսի հետ էլ պատրաստ եմ պայքարել 5 ռաունդ»,- նշել է Արմանը։



Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել էր, որ Արմանը վերադարձից հետո տիտղոսային մենամարտ չի ստանա։