Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Թվիթերում գրառում է կատարել Լաչինի միջանցքի արգելափակման մասին։
Գրառման մեջ ասվում է, որ հունիսի 15-ին Ադրբեջանը դադարեցրել է բոլոր տեսակի փոխադրումները Լաչինի միջանցքով՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհով։
Amnesty International-ը նշել է, որ տարածաշրջանը շրջափակման մեջ է 2022 թվականի դեկտեմբերից։ Այդ ժամանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հույսը դնում է ռուսական խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի մարդասիրական օգնության վրա։
«Այժմ ադրբեջանցի զինվորները արգելափակել են մուտքը, հումանիտար ճգնաժամն ավելի է խորանում։ Հունիսի 26-ին Կարմիր խաչը թույլ տվեց վերսկսել ծանր հիվանդների տարհանումը։ Այնուամենայնիվ, հիվանդանոցներում դեղորայքի և բժշկական պարագաների խիստ պակաս կա։ Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ դնեն թափ առնող հումանիտար ճգնաժամին»,- հայտարարել է կազմակերպությունը։