Ֆորմուլա 1-ը կարող է 33 տարի անց վերադառնալ Աֆրիկա

Ֆորմուլա 1-ը կարող է 33 տարի անց վերադառնալ Աֆրիկա ու Գրան պրի անցկացնել Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհանեսբուրգում, հայտնում է The Race-ը։


Հարավային Աֆրիկայի սպորտի, արվեստի և մշակույթի դեպարտամենտը փաստաթուղթ է հրապարակել, որով կոչ է արել հավանական կազմակերպիչներին հայտ ներկայացնել` երկրում Ֆորմուլա 1-ի Գրան պրիի անցկացման համար։ Ծրագրվում այն կազմակերպել ու անցկացնել 2026 կամ 2027 թվականից: ՀԱՀ-ում ակնկալում են, որ Ֆորմուլա 1-ը երկրի հետ պայմանագիրը կկնքվի 10 տարով։


Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհանեսբուրգի Կյալամիի մրցուղում Ֆորմուլա 1-ի Գրան պրի է անցկացվել 1967-1985 և 1992-1993 թթ.։ Ավելի վաղ աֆրիկյան երկրներից Ֆորմուլա 1-ի Գրան պրի անցկացնելու հայտ էր ներկայացրել Ռուանդան։


Աղբյուր՝ FastNews