«Օկտագոնում նրան ոչ ոք չի օգնի». Իսլամ Մախաչևը՝ Արման Ծառուկյանի մասին

UFC-311-ում Արման Ծառուկյանի դեմ մենամարտից առաջ Իսլամ Մախաչևը հայտարարել է, որ ինքը լավագույնն է և դա կապացուցի օկտագոնում:


«ԱՄՆ-ում շա՞տ են Արման Ծառուկյանի աջակիցները: Ես Ավստրալիայում մենամարտել եմ Վոլկանովսկիի դեմ, ԱՄՆ-ում էլ՝ Պորյեի: Օկտագոնում նրան ոչ ոք չի կարողանա օգնել»,- UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի խոսքը մեջբերում է լիգայի մամուլի ծառայությունը:


Հունվարի 19-ին Լոս Անջելեսում կկայանա թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի և նույն քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի մենամարտը: