Արման Ծառուկյան - Իսլամ Մախաչև. հայացքների մենամարտ

Արման Ծառուկյանն ու Իսլամ Մախաչևը հայացքների մենամարտ են անցկացրել, որից հետո մարտիկները պատասխանել են լրագրողների հարցերին:


«Եկել եմ այստեղ, որ նվաճեմ չեմպիոնական գոտին: Գիտեմ, որ աշխարհի լավագույն մարտիկներից եմ: Վստահ եմ՝ ամեն ինչով գերազանցում եմ Իսլամին, դրա համար էլ չեմպիոնական մենամարտի հնարավորություն եմ ստացել»,- ասել է Արման Ծառուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ: 


Հունվարի 19-ին Լոս Անջելեսում կկայանա թեթև քաշային կարգի չեմպիոն Մախաչևի և նույն քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի մենամարտը: UFC-311-ը, սկսած ժամը 05:00-ից: