Միջազգային դատարանը պահանջում է բացել Լաչինի միջանցքը․ Եվրոպական խորհրդարանը և մենք չենք լռելու. Նատալի Լուազոն` Հաջիևին
«Վիրավորանքներն ու սպառնալիքները վկայում են փաստարկների թուլության մասին: Միջազգային դատարանը պահանջում է բացել Լաչինի միջանցքը. Եվրոպական խորհրդարանը և մենք չենք լռելու», - այս մասին իր Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե «հայկական լոբբին վճարում և կոռումպացնում է եվրոպացի քաղաքական գործիչներին և եվրախորհրդարանի պատգամավորներին, ովքեր սելֆի են անում սահմանից այն կողմ»։