Եվրամիությունը ուշադրությամբ կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը, հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը` ելույթ ունենալով Բրյուսելում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեում։
«Մենք նաև լսում ենք ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու դրական շարժերի մասին։ Սա ընտրություն է, և մենք պետք է շատ ու շատ ուշադիր ուսումնասիրենք բոլոր հայտերը, և նույնը կանենք Հայաստանի դեպքում։ Սակայն այս ընտրությունը, եթե Հայաստանը որոշի հայտ
ներկայացնել, կապված է պարտավորությունների հետ։ Ես վստահ եմ, ինչպես և ծրագրում եմ, տարվա առաջին կեսին կայցելեմ Հայաստան՝ տեղում տեսնելու, թե ինչ է պետք անել նախօրոք, և ինչի մասին է կարևոր փոխանակվել տեղեկատվությամբ»,- Կոսի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը: