Դամասկոսի մզկիթում հրմշտոց է եղել․ կան զոհեր և վիրավորներ

Չորս մարդ է զոհվել և 16-ը վիրավորվել Դամասկոսի հայտնի Օմայադ մզկիթում ուրբաթ օրը տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով, հաղորդում է սիրիական պետական ​​լրատվական գործակալությունը (SANA), փոխանցում է Reuters-ը:



Հինգ երեխա ստացել է կոտրվածքներ, լուրջ կապտուկներ և կորցրել գիտակցությունը, ասվում է քաղաքացիական պաշտպանության հաղորդագրության մեջ։ Իշխանությունները փորձում են պարզել միջադեպի պատճառները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, SANA-ին ասել է Դամասկոսի նահանգապետ Մահեր Մարվանը։



«Մենք աշխատում ենք հրատապ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ, որպեսզի ապագայում նման միջադեպեր չկրկնվեն հասարակական վայրերում», - մեջբերում է SANA-ն նրա խոսքերը։