Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն առաջիկա շաբաթներին կայցելի Ուկրաինա՝ քննարկելու հրադադարի դեպքում այնտեղ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը։Այս մասին գրում է Bloomberg-ը:
Սթարմերի պլանավորած այցի մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում դաշնակիցների հետ հանդիպումից հետո՝ չհստակեցնելով, թե երբ է Մեծ Բրիտանիայի վարչապետը այցելելու Ուկրաինա։
Սթարմերի ծրագրվող այցը կդառնա նրա առաջին այցն Ուկրաինա Մեծ Բրիտանիայի վարչապետ նշանակվելուց հետո։