«Վրդովված եմ Ալիևի վիրավորական և իրեդենտիստական հայտարարություններից». եվրախորհրդարանական

Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին հնչեցրած հայտարարություններին, որոնցում Ալիևը վիրավորել էր Հայաստանն ու հայ ժողովրդին:


«Որպես Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական ​​զեկուցող՝ ես վրդովված եմ Իլհամ Ալիևի վիրավորական և իրեդենտիստական հայտարարություններից, որոնք խաթարում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության փորձերը։


Եկել է բարդ, բայց անկեղծ դիվանագիտության ժամանակը, ոչ թե ատելության ու սպառնալիքների»,- գրել է նա։