ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) պատվիրակությունը ժամանել է
Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության
նախարարության կայքը։
Պատվիրակությունը գլխավորում է Ուինֆիլդ Սուոնթոնը, ով ԱԱԽ-ում պատասխանատու
է ուկրաինական ուղղության համար։ Հանդիպման հիմնական թեմաներից մեկը 2024 թվականին
Ուկրաինային ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնության արդյունքների քննարկումն է և 2025
թվականին պաշտպանության նախարարությունների թիմերի միջև փոխգործակցության
պլանավորումը։ Կողմերը քննարկել են ուկրաինական անօդաչուների արտադրության մեջ ավելի
վաղ հայտարարված ներդրումների կարգավիճակը և պաշտպանական արդյունաբերության
ոլորտում այլ համատեղ նախագծերի զարգացումը։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԱՄՆ հետագա օգնությանը
սպառազինության և զինամթերքի որոշ
տեսակների կապակցությամբ։ Նաև համաժամանակեցրել ենք մեր դիրքորոշումները
ուկրաինական կարիքների և ամերիկյան հնարավորությունների հարցում»,- նշել են
գերատեսչությունում։
ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Կիև հունվարի 9-ին նախատեսված արևմտյան
երկրների խմբի 25-րդ նիստի նախօրեին՝ Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում
Ուկրաինային սպառազինության մատակարարումը համակարգելու հարցով։