Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։ Պատժամիջոցներն առնչվում են Ռուսաստանի Դաշնությանն աջակցող 87 ընկերությունների, ինչպես նաև 100-ից ավելի ռուսների, այդ թվում՝ զինվորականների, լրագրողների, գործարարների:
Համաձայն փաստաթղթի՝ ընդլայնվել է Ռուսաստանի տարածքով տարանցման համար արգելված բարձր տեխնոլոգիական և ռազմական ապրանքների ցանկը: Եվրոպական խորհուրդը փաթեթում ներառել է նաև «շրջանցման դեմ պայքարի» մեխանիզմ, որը թույլ կտա սահմանափակումներ սահմանել երրորդ երկրների նկատմամբ։