Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Reuters գործակալությանը տված հարցազրույցում մերժել է Հայաստանի պահանջը՝ անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրել Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար էթնիկ հայերի համար։ Բայրամովը նշել է, որ նման երաշխիքներն ավելորդ են, իսկ պահանջը նշանակում է միջամտություն Ադրբեջանի գործերին։ «Մենք նման նախապայման չենք ընդունում»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ ավելի քան 190 օր Արցախի բնակիչները գտնվում են լիակատար շրջափակման մեջ։ Հանրապետությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին: Այնտեղ չեն մատակարարվում սննդամթերք, դեղորայք, վառելիք, դադարեցված է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Ծանր հիվանդները զրկված են Հայաստանում բուժում ստանալու հնարավորությունից: Այս բոլոր հանցագործությունները, Բայրամովի խոսքով, «Ադրբեջանի ներքին գործն են», և Բաքուն չի ցանկանում, որ միջազգային ուժերը խոչընդոտեն Արցախում հայերի բնաջնջումը։