Մահացել է Ժան Մարի լը Պենը

96 տարեկանում մահացել է Ֆրանսիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ «Ազգային ճակատ» կուսակցության նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը:


Ըստ տեղեկությունների՝ լը Պենը մահացել է Փարիզի մերձակայքում գտնվող Գառշ քաղաքի բուժհաստատությունում։ Նշվում է, որ նա հոսպիտալացվել էր մի քանի շաբաթ առաջ։