Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավորն այցելել է Լաչինի միջանցք և «առաջին ձեռքից» լսել Արցախում տիրող հումանիտար սարսափելի իրավիճակի մասին. Նիդեռլանդներում ՀՀ դեսպան
Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը իր Թվիթերում գրել է. «Արսեն Թորոսյանի հետ Եվրախորհրդարանի հոլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռյուսենին ուղեկցեցինք Գորիս և Լաչինի միջանցքի սկիզբ, որտեղ Ալիևի ցեղասպան ռեժիմը պահպանում է Արցախի ապօրինի և սադիստական շրջափակումը։

Գորիսում մենք հանդիպեցինք արցախցիների, ովքեր չէին կարողանում հասնել իրենց տները։ Նրանք «առաջին ձեռքից» պատմեցին Արցախում տիրող հումանիտար սարսափելի իրավիճակի մասին»։