Եթե Թրամփը hամաձայնի հրադադարի, դրանով լավություն կանի Պուտինին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ չպետք է սպասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցանկության, այլ պետք է ստիպել նրան դադարեցնել պատերազմը: Զելենսկին այս մասին ասել է ամերիկացի փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում:



Ուկրաինայի նախագահը կարծում է, որ Պուտինի նպատակն իրեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ գժտեցնելն է, և եթե վերջինս համաձայնի հրադադարի՝ առանց Ուկրաինայի անվտանգության համար լուրջ երաշխիքների, ապա դրանով «լավություն կանի Պուտինին»։