Կրակոցներ Չեռնոգորիայում. մահացածների թվում երեխաներ կան

Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում գիշերը հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 12 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։


Նշվում է, որ պանդոկներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, այցելուներից մեկը գնացել է տուն և վերադարձել զենքով։


Նա կրակոցներ է արձակել պանդոկում, ապա նաև դրսում։ Կրակոցների հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են՝ 10 և 13 տարեկան։


Կասկածյալը Ացո Մարտինովիչն է, որը, ըստ ԶԼՄ–ների, ինքնասպան է եղել։


Չեռնոգորիայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Վարչապետ Միլոյկո Սպայիչն ասել է, որ կքննարկվի երկրում զենք կրելու ամբողջական արգելք սահմանելու հարցը։