Բելգիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որն արգելեց միանգամյա օգտագործման վեյփերի վաճառքը

Բելգիան դարձել է Եվրամիության առաջին երկիրը, որն արգելել է միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտի վաճառքը։ Նոր կանոններն ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից, հայտնում է The Guardian-ը։


Ինչպես նշվում է, Բելգիայում միանգամյա օգտագործման էլեկտրոնային ծխախոտների վաճառքը որոշվել է արգելել առողջապահական և բնապահպանական նկատառումներով։ Նույն օրը Միլանում ուժի մեջ է մտել բացօթյա ծխելու արգելքը, երբ ԵՄ երկրները քննարկում են ծխախոտի նկատմամբ վերահսկողության խստացումը։